Վիկտոր Օսիմհեն կարող է հանդես գալ մանչեսթերյան գրանդում

Ստամբուլի «Գալաթասարայը» փոխարինող է փնտրում նիգերիացի կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենին, ով մինչև այս մրցաշրջանի ավարտը պատկանելու է «Նապոլիին»։

Այս մասին հայտնում է Teamtalk-ը։ Աղբյուրի համաձայն՝ Օսի հենը խաղային արշավի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Նիգերիացու փոխարեն «Գալաթասարայը» նախատեսում է հրավիրել Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնին։ Կորեացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։