«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի հարձակվողին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆերան Տորեսը կարող է վաճառվել մրցաշրջանի ավարտից հետո։ 24-ամյա եզրային հարձակվողը հազվադեպ է հայտնվում «բլաուգրանայի» մեկնարկային կազմում, ուստի նրա հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները շարունակվում են:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Տորեսին, բայց միայն ամռանը: Կատալոնական ակումբը հույս ունի, որ իսպանացու վերջին ելույթները նրա նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն են առաջացրել։

Ֆերան Տորեսի դուբլը օգնեց «Բարսելոնային» հաղթել Դորտմունդի «Բորուսիային» Չեմպիոնների լիգայի խաղում (3:2), իսկ Լա Լիգայի վերջին երկու խաղերում ֆուտբոլիստը գոլ է խփել նաև «Բետիսի» (2:2) և «Մալյորկայի» (5:1) դեմ:

«Transfermarkt» պորտալը «Վալենսիայի» սանի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: