«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղից առաջ քննադատաբար է խոսել իր թիմի պաշտպանական խաղի մասին։
«Մենք պաշտպանություն չունենք։ Թիմն արդեն շատ հանդիպումներ է պարտվել։ Երբ դա տեղի է ունենում, բոլոր քննադատությունները միանգամայն արժանի են: Մեր խաղը բարելավելու համար մենք պետք է շատ աշխատենք»,- One Football-ին հայտնում է իսպանացի մարզիչը:
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Էթիհադ» մարզադաշտում «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» դերբին կկայանա Երևեանի ժամանակով 19:30-ին: