Give me Sport. Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը

Give me Sport  պորտալի փորձագետները ներկայացրել են այս պահին աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը։

Ցուցակը հիմնված էր երեք գործոնի վրա՝ ակումբային ձեռքբերումներ, հաջողություններ հավաքականում և պոտենցիալ աճ: Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը։

Երկրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Լավագույն եռյակը եզրափակել է Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Ջամալ Մուսիալան։

Լավագույն երիտասարդների տասնյակում են նաև Ֆլորիան Վիրցը, Կոբի Մայնուն, Էնդրիկը, Չավի Սիմոնսը, Արդա Գյուլերը, Ուորեն Զաիր-Էմերին և Գավին: