«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է պատասխանել թիմի վատ արդյունքների մասին հարցերին։
Անգլիայի գործող չեմպիոնները բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին տասը հանդիպումներում յոթ պարտություն են կրել՝ հաղթելով ընդամենը մեկ անգամ: Շաբաթ օրը «Քաղաքայինները» տանը կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Եթե մեկ ամիս առաջ, երբ մենք գլխավորում էինք Պրեմիեր լիգան և միակ թիմն էինք, որն անպարտելի էր, ինձ ասեիք, որ տանուլ կտանք տասը հանդիպումից յոթում, ես կասեի՝ Դուք խե՞նթ եք, դա անհնար է»:
Բայց եղավ։ Եվ գուցե մեր պարտությունները դեռ չեն ավարտվել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն մանչեսթերյան դերբիի նախօրեին։