Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նա պատրաստ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը թույլ է տվել կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի «Լեգանեսի» հետ առաջիկա խաղում, որը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 15-ին։

«Կարծում եմ, որ Արաուխոն իր առաջին րոպեները կստանա այս մրցաշրջանում: Ես վստահ չեմ, որ նա մեկնարկային կազմում կլինի:

Որքա՞ն ժամանակ կխաղա Արաուխոն: Չգիտեմ, ես դեռ պետք է սա հասկանամ։ Միգուցե Ռոնալդը հայտնվի մեկնարկային կազմում, իսկ եթե ոչ, ապա կհայտնվի ավելի ուշ։ Նա պատրաստ է։ Պետք է անել հաջորդ քայլը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել ամռանը ստացած ազդրի վնասվածքի պատճառով։