«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ քննադատությունը թիմը ղեկավարող մասնագետի աշխատանքի բնական մասն է։
«Բոլոր մարզիչները, ոչ միայն ես, միայնակ են որոշումներ կայացնում: Կարելի է լսել այլ մարդկանց կարծիքները, բայց ի վերջո մարզիչն ինքը պետք է որոշում կայացնի։
Դրա համար ես լավ վարձատրվում եմ։ Եթե ես չցանկանամ լսել այս բոլոր մեկնաբանությունները խաղից հետո, ապա պետք է այլ աշխատանք փնտրեմ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ն:
Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 10 հանդիպումներում Գվարդիոլայի սաները 7 անգամ պարտություն են կրել։ Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի խաղում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։