«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է հաջորդ մրցաշրջանում թիմի կազմի և ակումբի ֆինանսական պահանջների մասին։
««Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մրցաշրջանի կազմը պետք է բաղկացած լինի 25-30 ֆուտբոլիստներից։ Ինչպե՞ս ենք մենք տնտեսապես աջակցելու ակումբին։ Հաջորդ մրցաշրջանում մեզ համար անհնար կլինի մեծ եկամուտներ ունենալ։
Մենք դրանից միայն եկամուտ ունենք, քանի որ վաճառել ենք Ալվարեսի նման շատ ֆուտբոլիստների: Դժվար է համատեղել ֆինանսներն ու թիմային պահանջները», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է One Football-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայում վաստակել է 27 միավոր և անցկացրած 15 հանդիպումներից հետո այժմ չորրորդ տեղում է։