«Յուվենտուսը» 21-րդ դարի ակումբային հակառեկորդ է գրանցել

«Յուվենտուսը» Ա Սերիայի 16-րդ տուրի «Վենեցիայի» հետ խաղում փրկվեց պարտությունից (2:2):

Այսպիսով, թուրինյան ակումբը 21-րդ դարի ակումբային հակառեկորդ է սահմանել 16 տուրից հետո հաղթանակների քանակով, հայտնում է Opta Sport-ը։

Նշենք, որ Տիագու Մոտտայի թիմը միայն վեց հաղթանակ է տարել և 10 ոչ-ոքի գրանցել:

«Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում է: Թիմը 16 հանդիպումից ունի 28 միավոր և միակն է Ա Սերիայում, որն անպարտելի է։