«Բարսելոնան» նախնական առաջարկ է արել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային՝ 2025 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով միանալու կատալոնական ակումբին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
25-ամյա գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նա արդեն 10 տարի է, ինչ հանդես է գալիս «Բայերում»։
Այս մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։