Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոստովանել է, որ առաջարկներ է ստացել այլ ակումբներից։
«Ես կարող եմ հաստատել, որ այլ ակումբներ նախկինում ցանկանում էին ձեռք բերել ինձ, բայց իմ բացարձակ առաջնահերթությունը միշտ եղել է «Ինտերը»։
Եթե խոսենք ֆուտբոլից դուրս կյանքի մասին, ապա իմ ընտանիքն այստեղ շատ երջանիկ է։ Ես խաղում եմ մի թիմում, որը պայքարում է բոլոր հիմնական մրցաշարերում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Բիասինը։