«Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոուլ Պալմերը ափսոսում է, որ իր կյանքը շատ է փոխվել։
Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանը երկրպագուների կողմից ճանաչվել է Անգլիայի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
«Իմ կյանքը շատ է փոխվել։ Ես չեմ կարող գնալ ոչ մի տեղ նստելու և հանգստանալու։ Եվ երբ դուք պարզապես գնում եք անկյունում գտնվող խանութ, զգում եք, որ ինչ-որ մեկը ձեզ հետևում է։ Ամենաշատը կարոտում եմ ընկերներիս հետ պարզապես ֆուտզալ խաղալու հնարավորությունը»,- ասել է Պալմերը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում Պալմերը Պրեմիեր Լիգայի 15 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։