Լոնդոնի «Թոթենհեմը» որոշում է կայացրել հարձակվող Տիմո Վերների ապագայի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, լոնդոնյան ակումբը չի նախատեսում ակտիվացնել 28-ամյա ֆուտբոլիստի գնման տարբերակը։
Օրերս «Թոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն քննադատել էր Վերներին Եվրոպա լիգայի խաղում վատ խաղի համար։ Նախօրեին մասնագետը բացատրել էր, որ չի քննադատել գերմանացի ֆուտբոլիստին, այլ պարզապես գնահատել է նրա խաղը։
2024/2025 մրցաշրջանում Տիմո Վերները մասնակցել է «Թոթենհեմի» 19 հանդիպման։ Դրանցում հարձակվողը դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ իր գործընկերների համար։ Վերների իրավունքները պատկանում են «ՌԲ Լայպցիգին»։