«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է հարձակվող Դարվին Նունյեսի հեռանկարների մասին իր կարծիքով։
25-ամյա ուրուգվայցին կանոնավոր տեղ չունի «Լիվերպուլի» մեկնարկային կազմում։ Ուրուգվայցին այս մրցաշրջանում անցկացրած 19 խաղում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ:
«Դարվինը արդեն ապացուցել է, որ ռմբարկու է: Իմ կարծիքով, միայն ժամանակի հարց է, խնդիրը կլուծվի, երբ նա նորից կսկսի գոլ խփել: Բայց նա մրցում է Լուիս Դիասի հետ, ով կարող է խաղալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում, և Դիոգո Ջոտայի հետ։
Մարտահրավերը ոչ միայն գոլեր խփելն է, այլ նաև մյուսների հետ մրցելը»,- Սլոտի խոսքը մեջբերում է անգլիական լրատվամիջոցը։
Շաբաթ օրը «Լիվերպուլը» տանը կխաղա «Ֆուլհեմի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևեանի ժամանակով 19:00-ին: