Ռուբեն Ամորիմը` Անդրե Օնանայի սխալների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է դարպասապահ Անդրե Օնանայի սխալների մասին:

Հինգշաբթի օրը կայացած Եվրոպայի լիգայի խաղում կամերունցին բառացիորեն գոլ է նվիրել չեխական «Վիկտորիա Պլզենին»։

Կարմիր սատանաների դարպասապահը անփույթ փոխանցում կատարեց Մատիաս դե Լիգտին, որը ընդհատվեց մրցակիցների կողմից։

«Օնանան նախկինում ևս նման իրավիճակի է բախվել։ Մենք պետք է աշխատենք սրա վրա, նաև այն պատճառով, որ Անդրեն ու Մատիասը շատ են խաղում միմյանց հետ։

Բայց այդ խաղում մեզ հաջողվեց օգնել Օնանային, ինչպես նա էր մեզ նախկինում օգնել»,- հարցազրույցներից մեկում ասել է պորտուգալացի մարզիչը։

Հիեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ՝ Ռասմուս Հոյլունդի դուբլի շնորհիվ 1։2 հաշվով: