Ֆերնանդո Մորիենտես․ «Նա խփել է 10 կամ 11 գոլ, իսկ ես 12 գոլով թիմի լավագույն ռմբարկուն էի»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը հավատում է Կիլիան Մբապեին.

«Նա խփել է 10 կամ 11 գոլ: «Ռեալում» իմ առաջին մրցաշրջանն ավարտեցի 12 գոլով և թիմի լավագույն ռմբարկուն էի: Մբապպեի խնդիրն այն է, որ նա բարդացրել է մեր խաղը, բայց ես վստահ եմ, որ նա կվերադառնա իր լավագույն մակարդակին։

Ես չգիտեմ, թե ով կլինի լավագույն քառյակում մրցաշրջանի վերջում. Ես կցանկանայի, որ «Ռեալը» դառնա չեմպիոն, իսկ «Վալենսիան» զբաղեցներ երկրորդ տեղը, բայց «Վալենսիան» դժվարության մեջ է, հուսով եմ, որ նրանք կվերադառնան։

Ինչ վերաբերում է մնացածին, ապա առավելություն ունեն «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն», իսկ նրանցից հետո շատ լավ թիմերի մի ամբողջ խումբ կա։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես են խաղում «Ատլետիկն» ու «Սոսյեդադը», – ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը LaLiga EA Sports X FC 25 RUSH միջոցառմանը: