«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը բացատրել է, թե ինչու է վինգեր Ֆեդերիկո Կիեզան հազվադեպ հայտնվում խաղադաշտում։ Իտալացին «Լիվերպուլի» շարքերը համալրել է ամռանը՝ տեղափոխվելով «Յուվենտուսից», սակայն դրանից հետո ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։
«Ֆեդերիկոն երկար ժամանակ բացակայել է, նա վատառողջ էր անցյալ շաբաթ, ուստի պետք է սպասել և տեսնել, թե ինչպես է նա զգում: Մեր զբաղված օրացույցը դժվարացնում է առաջադրանքը: Մարզչի համար միշտ դժվար է խաղային րոպեներ տրամադրել այն խաղացողին, ով 5-6 ամիս պրակտիկա չի ունեցել:
Այո, ես նրան տեսնում եմ մարզումների ժամանակ, բայց իդեալական տարբերակում ես պետք է նրան տեսնեմ շաբաթվա ընթացքում ընկերական խաղում կամ երիտասարդական թիմի խաղում, բայց մենք դա մեզ թույլ չենք տալիս խաղերի մեծ քանակի պատճառով։
Միգուցե նա հնարավորություն կունենա «Սաութհեմփթոնի» հետ խաղում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։