«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։
Նախորդ ամիս ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության երեք հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Այս երեք հանդիպումներում էլ «Լիվերպուլը» հաղթել է։
Սալահը վեցերորդ անգամ ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ հավասարվելով «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։