«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն ցանկանում են առաջիկայում պայմանագիր կնքել նորվեգացի հարձակվողի հետ։ Նշվում է, որ Էրլինգ Հոլանդը կցանկանար «Մանչեսթեր Սիթիի» հետ իր նոր պայմանագրում ներառել 100 միլիոն եվրոյի գնման տարբերակը։
Ընդհանուր առմամբ, Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 119 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 108 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը 24-ամյա նորվեգացու արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։