Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը չի օգնի իր թիմին Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Մայնցի» դեմ խաղում։ Այս մասին հայտնել է գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին։
«Թիմը լավ շաբաթ անցկացրեց։ Քեյնը խաղադաշտ դուրս չի գա առաջիկա հանդիպմանը՝ վնասվածք ստացած մյուս ֆուտբոլիստների հետ միասին։ Չեմպիոնների Լիգայում հանդես եկած ֆուտբոլիստները հասանելի են»,- բելգիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը 12 հանդիպում է անցկացրել, դառնալով՝ 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։