«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան քննադատել է օրացույցը։
«Ընթացիկ օրացույցում ավելի շատ հանդիպումներ կան, քան երբևէ։ Մեր ստացած վնասվածքների քանակն ինձ ստիպեց մտածել 25-30 ֆուտբոլիստներից բաղկացած թիմի անհրաժեշտության մասին։ Սակայն նման թվով ֆուտբոլիստներ կծանրաբեռնեն ակումբի ֆինանսական վիճակը։
Մարդիկ անընդհատ հարցնում են, թե որն է մեր խնդիրը։ Հիմնական խնդիրը օրացույցն է։ Խոսքը ոչ ֆուտբոլիստների, ոչ ֆիզիոթերապևտների, ոչ մարզումների, այլ ֆուտբոլիստների հանգստի մասին է։
Վաղ թե ուշ դա տեղի կունենա բոլոր ակումբների հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում հաղթել է իր վերջին 10 խաղերից 1-ում։