«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 24-ամյա հարձակվող Դուշան Վլահովիչի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն, սերբ ֆուտբոլիստը չի կարող համաձայնության գալ թուրինյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, ինչը կասկածի տակ է դնում Վլահովիչի երկարաժամկետ մնալն այնտեղ։ «Կարմիր սատանաները» պատրաստվում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել։
Այս մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։