«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը։
Մրցանակի համար պայքարում էին նաև Ֆաբիան Հուրցելերը (Բրայթոն) և Գարի Օ’Նիլը (Վուլվերհեմփթոն)։
Սա հոլանդացի մասնագետի առաջին նման մրցանակն է Պրեմիեր Լիգայում։