«Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» և Պորտուգալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պատմել է, թե որքան հարուստ է նա։
«Դա կախված է նրանից, թե իմ ունեցվածքը ինչպես են գնահատում հարկային մարմինները։ Ես ունեմ ավելին, քան դուք կարծում եք և ավելի քիչ, քան կցանկանայի։ 20-ից 50 միլիոն եվրո։
Հարցին, թե ինչու է նա աշխատում, եթե կարիք չկա, Ֆիգուն պատասխանել է. «Դուք պետք է ինչ-որ բան արտադրեք։ Ինչ-որ մեկը պետք է աշխատի այդ երկրում։ Լինել բիզնեսմեն, լինել հաջողակ, լավ անել քո գործը, ստեղծել աշխատատեղեր։ Ինձ դուր է գալիս ամեն ինչ լավ անելու զգացումը»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում La Revuelta-ը։