Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի մայրաքաղաքում հանդիպել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեին։
Ինչպես հայտնում է Relevo-ն, կողմերը քննարկել են Kings League մեդիա ֆուտբոլային լիգայի հետ կապված հարցեր։ Այն գլխավորում է Պիկեն։ Վինիսիուսը Ժերարի հետ քննարկել է Բրազիլիայում առաջնության հնարավոր մեկնարկը:
Բրազիլիայի Kings League նախագահի պաշտոնը կզբաղեցնի լեգենդար Կական, իսկ սեփականատերը կդառնա Նեյմարը։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 13 հանդիպում։ 24-ամյա հարձակվողը դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։