Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը հիշել է 2002 թվականին իր երկրորդ տեղը «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։
Այդ տարի նրա հայրենակիցը՝ հարձակվող Ռոնալդուն արժանացել է անհատական հեղինակավոր մրցանակին։
«Ես Ռոնալդուին ասացի, որ սա իմ «Ոսկե գնդակն է»: Նա գողացավ իմ «Ոսկե գնդակը»։ Չնայած դրան, պաշտպանի համար երկրորդ տեղը գրավելը անհավանական արդյունք է:
Առաջինը կարողացան դառնալ միայն Բեկենբաուերը, Սամերն ու Կանավարոն։ Այնպես որ երկրորդ տեղը գերազանց արդյունք է»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Հիշեցնենք, որ 2002 թվականին Բրազիլիան դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Գերմանիային (2:0): Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ։