Սերխիո Ագուերո․ «Կարելի է համարել նրանց մրցաշարի ֆավորիտ»

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն կիսվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» շանսերի մասին աշխարհի գալիք ակումբային առաջնությունում։

««Մանչեսթեր Սիթին» ցանկացած մրցաշարի ֆավորիտ է։ Թիմը մնում է բարձունքում, քանի որ Գվարդիոլան գիտի, թե ինչպես պահպանել հաղթական մտածելակերպը: Տարեցտարի նրանք լավ արդյունքներ են ցույց տալիս, ուստի կարելի է համարել մրցաշարի ֆավորիտ։

Գվարդիոլան երբեք չի հանգստանում»,- Սերխիոյի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» վերջին մեկ ամսվա ընթացքում լուրջ անկում է ապրել։ «Քաղաքայինները» տասը խաղում տարել են ընդամենը մեկ հաղթանակ: ։