«Չելսիի» ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Իտալիա

«Չելսիի» ֆուտբոլիստ Չեզարե Կասադեյը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ Իտալիա։

21-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս «Չելսիի» կազմում և, ամենայն հավանականությամբ, շուտով վարձավճարով հանդես կգա: Ինչպես հայտնում է լրագրող Նիզաար Կինսելլան, կիսապաշտպանը բանակցություններ է վարում իտալական «Մոնցայի» հետ։

Ա Սերիայի ակումբը հույս ունի ֆուտբոլիստին հայրենիք վերադարձնել հունվարին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։ Չեզարե Կասադեյն այս մրցաշրջանում մասնակցել է «Չելսիի» հինգ հանդիպման բոլոր մրցաշարերում: Transfermarkt պորտալը «Ինտերի» սանի արժեքը գնահատում է 10 մլն եվրո։