«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է փնտրում հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, ով շուտով կարող է վաճառվել։ Վերջերս լուրերն ակտիվորեն կապում էին անգլիացուն հնարավոր հեռանալու հետ:
Ըստ CaughtOffside-ի, Վիկտոր Գյոքերեսը (Լիսաբոն Սպորտինգ), Վիկտոր Օսիհենը (Նապոլի, վարձավճարով Գալաթասարայում), Էվան Ֆերգյուսոնը (Բրայթոն), Դուշան Վլահովիչը (Յուվենտուս) կամ Քենան Յիլդիզը (Յուվենտուս) կարող են փոխարինել Ռեշֆորդին «կարմիր սատանաների» հարձակման գծում:
Այս մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։