Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում տարած հաղթանակին։
«Մենք գիտեինք, որ շատ դժվար մարզադաշտ ենք գալու։ Բայց մենք գիտեինք, թե ինչպես խաղալ:
Ես ամեն ինչի համար պարտական եմ Հանս-Դիտեր Ֆլիկին: Հեշտ չէ նման սցենարների մեջ դնել մի տղայի, ով անցյալ տարի խաղում էր երրորդ դիվիզիոնում», – ասել է իսպանացի Մարկ Կասադոն։