Ֆերան Տորես. «Ես անտեսում եմ դրանք»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Ես շատ գոհ եմ թիմի խաղից, սա մեկ քայլ առաջ է։ Սա «Բարսայի» ամենայուրահատուկ գիշերներից մեկն է:

Ֆլիկն ինձ ազատություն և վստահություն է տալիս, երկու շատ կարևոր բան ինձ համար, բացի րոպեներից:

Քննադատություննե՞ր։ Ես անտեսում եմ դրանք, չեմ կարդում: Պատկերացնում եմ, որ ինձ շատ կքննադատեն, բայց ինձ հետաքրքրում է միայն իմ ընտանիքն ու իմ մերձավոր շրջապատը։

Ինձ պետք չէ գոլերով արդարանալ, պետք է վայելել րոպեները», – ասել է Իսպանացի հարձակվողը։