«Լիվերպուլը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Լիվերպուլը» աշխատում է թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Ինչպես UOL-ը, մերսիսայդյան ակումբի տրանսֆերային նպատակը «Բրայթոնի» հարձակվող Ժոաո Պեդրոն է:

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել 23-ամյա բրազիլացուն հաջորդ ամառ: Այնուամենայնիվ, բանակցությունները կարող են սկսվել արդեն հունվարին։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Ժոաո Պեդրոյին գնահատում են 50 միլիոն եվրո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա բրազիլացին անցկացրել է ինը հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ Պեդրոն «Բրայթոնում» է հանդես գալիս 2023 թվականի ամռանից՝ «Ուոթֆորդից» տեղափոխվելուց հետո։