«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Բորուսիայի» դեմ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին։
«Ես հավատում եմ թիմին և մեծ վստահություն ունեմ մեր ֆուտբոլիստների հանդեպ: Մենք երիտասարդ թիմ ունենք և հիանալի ենք սկսել մրցաշրջանը, և այն, ինչ տեղի է ունենում վերջին մի քանի խաղերում, կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, բայց լավն այն է, որ բոլորն ուզում են սովորել և կատարելագործվել, և դա է գլխավորը։
Թիմը շատ լավ մարզվեց, իսկ խաղացողների որակը շատ լավն է, բայց մենք պետք է դա ցույց տանք հանդիպմանը», – ասել է գերմանացի մարզիչը։