Նոր տեղեկություն Մարկուս Ռեշֆորդի ապագայի մասին

Վերջին օրերին մամուլը գրում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է հարձակվող Մարկուս Ռեշֆորդին վաճառելու համար։ The Telegraph-ի էջերում խոսվում է այն մասին, թե ինչն է դրդում «կարմիր սատանաներին» բաժանվել իրենց սանից։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մտահոգված է Ռեշֆորդի ապրելակերպով։ Վերջին տարիներին ֆուտբոլիստը բազմիցս հայտնվել է սկանդալների մեջ, կարող եք հիշել, թե ինչպես են նրան նկատել Բելֆաստում՝ հարբած վիճակում։ «Կարմիր սատանաները» կարծում են, որ Մարկուսը կենտրոնացած չէ ֆուտբոլի վրա։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Ռեշֆորդին, սակայն խոչընդոտը կարող է լինել ֆուտբոլիստի շաբաթական 325 հազար ֆունտ ստեռլինգ վարձավճարը: Դժվար թե ինչ-որ մեկը նրան նույնքան առաջարկի։