ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման իրեն անհարմար է զգում ակումբում։ 2024/2025 մրցաշրջանի ավարտին փարիզցիներն ու Դոննարուման կբաժանվեն, հայտնում է TodoFichajes պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դոննարուման նախընտրում է կարիերան շարունակել Իտալիայում կամ Իսպանիայում։ Ֆուտբոլիստի նախընտրած տարբերակը Թուրինի «Յուվենտուսն» է։ Բացի այդ, Մադրիդի «Ատլետիկոն» և «Բարսելոնան» կարող են դիտարկել 25-ամյա իտալացու թեկնածությունը։
Transfermarkt հեղինակավոր պորտալը Դոննարումային գնահատում է 35 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Ջանլուիջի Դոննարումայի հեռանալը հնարավորություններ կտեղծի ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի համար։