Կիլիան Մբապեն դարձել է Լիոնել Մեսսիից հետո երկրորդ ֆուտբոլիստը, ով խփել է 50 գոլ Չեմպիոնների լիգայում 25 տարեկանում:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում արտագնա խաղում (3:2) գրավել է «Ատալանտայի» դարպասը։
Ֆրանսիացին վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել հանդիպումը։
Մբապեն 25 տարեկան 356 օրականում խփեց իր 50-րդ գոլը մրցաշարում։ Միայն Մեսսին է դա արել ավելի վաղ՝ 24 տարեկան 284 օրական:
Լավագույն եռյակը եզրափակում է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն (140) Կրիշտիանու Ռոնալդուն՝ նա իր 50-րդ գոլը խփել է 28 տարեկան 78 օրականում։