Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ Լա Լիգայի 16-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում (2:2) իր պահվածքի համար։
Գերմանացի մասնագետը վիճել է մրցավարի հետ, ինչի համար կարմիր քարտ է ստացել։
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ֆլիկը կարգապահական կոմիտեի որոշմամբ երկու խաղով որակազրկում է ստացել։ «Բարսելոնան» 10 օր ունի որոշումը բողոքարկելու համար։
Հիշեցնենք, որ Ֆլիկը սկսել է վիճել հանդիպման մրցավար Ալեխանդրո Ռուիսի հետ այն բանից հետո, երբ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի կողմից հարձակվող Վիտոր Ռոկայի նկատմամբ խախտման համար 11 մետրանոց նշանակվեց:
Մրցավարի զեկույցում ասվում էր, որ Ֆլիկը հեռացվել է «տեխնիկական տարածքը լքելու, բղավելու, ժեստիկուլյացիաների, իմ որոշումներից մեկի դեմ բողոքելու համար»։