«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը «Ժիրոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի հանդիպումից հետո (1:0) գովեստի խոսքեր է ասել թիմի դարպասապահ Ալիսոն Բեկերի հասցեին։
«Նա նորից ցույց տվեց, թե ինչու է մեր թիվ մեկ համարը։ «Ժիրոնայի» դեմ խաղում նա ցույց տվեց, որ հավանաբար աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։
Իմ կարծիքով, նա միանշանակ լավագույնն է։ Հուսանք, որ նա կշարունակի նույն ոգով»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։