Կիլիան Մբապպեն վնասվածքի պատճառով կարող է այլևս չխաղալ 2024 թվականին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է բաց թողնել 2024 թվականի մնացած մասը վնասվածքի պատճառով, որը ստացել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղում (3:2)։ Այս մասին հայտնում է TyC Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կիլիանի վնասվածքի բնույթը դեռ պարզված չէ, սակայն նշվում է, որ մկանային թեկուզ աննշան անհարմարության դեպքում ֆրանսիացին չի մասնակցի «Ռայո Վալյեկանոյի» հետ Լա Լիգայի հաջորդ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 14-ին:

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։