«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է թիմի հաղթանակը «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում (1:0):
«Շատ հաճելի է արդյունքի հասնել նման ուժեղ, իսկապես հիանալի թիմի հետ խաղում: Մենք համառություն դրսևորեցինք՝ սպասեցինք մեր պահին և օգտվեցինք դրանից։
Նորդի Միկիլեն ավելի ու ավելի է տեղավորվում թիմում: Նա մեզ շատ բան կտա ապագայում»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։