Կիլիան Մբապպեն անդրադարձել է իր վնասվածքին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հակիրճ պատասխանել է Չեմպիոնների Լիգայի «Ատալանտայի» հետ խաղում (3:2) ստացած վնասվածքի մասին հարցին։

«Ես գաղափար չունեմ, բայց հուսանք, որ լուրջ բան չկա: Հիմա ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է լիներ։ Սա «Ռեալ Մադրիդն» է։

Ես այստեղ եմ՝ օգնելու կամ որևէ այլ բանով նպաստելու համար: Այսօր մենք բոլորս շատ լավն էինք»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Marca-ն: