Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայերին»։
Խաղն ավարտվեց 1:0 հաշվով «Բայերի» հաղթանակով։
Միայն խաղավերջում` 90-րդ րոպեին Նորդի Մուկիելեն բացեց խաղի հաշիվը, խփելով այս խաղի միակ գնդակը։
Այս հաղթանակից հետո«Բայերը բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Ինտերը» 13 միավորով 4-րդն է։
Այլ արդյունքներ։
«Շախտյոր» – «Բավարիա» (1:5)
«ՌԲ Լայպցիգ» – «Ասթոն Վիլա» (2:3)
«Զալցբուրգ» – ՊՍԺ (0:3)