«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ես կենտրոնացած եմ առաջ շարժվելու վրա: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, այն է, թե ինչպես կարող ենք լինել առաջինը: Մենք չպետք է հանձնվենք, անկախ նրանից, թե ինչ դժվարություններ են մեզ սպասում, ինչ մարտահրավերների էլ որ բախվենք։
Ժամանակն է ցույց տալ ձեր բնավորությունը: Մենք միշտ հավատացել ենք ինքներս մեզ, եթե մեզ հաջողվի խաղալ մեր մակարդակով, ուրեմն ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել։ Մենք պետք է գտնենք մեր խաղը, այդ դեպքում մենք շատ վտանգավոր կլինենք բոլորի համար»,- Դիասի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Յուվենտուս»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 12-ին, մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00։00-ին։