Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի համար կպայքարեն չորս գրանդ ակումբներ

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագան շարունակում է քննարկվել: Այստեղ զարմանալի ոչինչ չկա՝ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ամառ։

Շշուկները երկար ժամանակ կապում էին Տրենտին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով:

Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը մրցակցության կհանդիպի։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Ալեքսանդր-Առնոլդին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։

2024/2025 մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում չորս գոլային փոխանցում է կատարել։