Ժոզե Մոուրինյոն համեմատել է Նիկո Ուիլյամսին և Լամին Յամալին

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսի մասին և հույս հայտնել, որ նա կհայտնվի Մադրիդի «Ռեալում»։

«Նիկո Ուիլյամսը եզակի է։ ԵՎՐՈ-ի ժամանակ մարդիկ հիացմունքով էին արտահայտվում Լամին Յամալի մասին, ով ակնհայտորեն ևս մեկ հիանալի տղա է, բայց անձամբ ինձ ավելի շատ դուր է գալիս Նիկոն:

Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ նա կհայտնվի «Ռեալում», – ասել է Ժոզե Մոուրինյոն։