Վիկտոր Գյոկերեսը նշել է, թե որ ֆուտբոլիստներն են իրեն ոգեշնչում

Շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսն ասել է, որ իրեն ոգեշնչում են Կրիշտիանու Ռոնալդուն և Զլատան Իբրահիմովիչը։

Այս մրցաշրջանում 26-ամյա շվեդ հարձակվողը բոլոր մրցաշարերում «Սպորտինգի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Ինձ ոգեշնչող ֆուտբոլիստներն են Կրիշտիանու Ռոնալդուն և Զլատան Իբրահիմովիչը: Նրանք գերազանցում են նրանցից սպասվածը, և դա ինձ տպավորում է:

Ժամանակակից ֆուտբոլում պետք է ֆիզիկապես ուժեղ լինել, տաղանդ ունենալ և լավ շփվել թիմակիցների հետ:

Իմ երեք լավագույն հատկանիշներն են ուժը, հնարավորությունները փոխակերպելու կարողությունը և հաճախ ճիշտ տեղում գտնվելու ունակությունը»,- ՈւԵՖԱ-ին տված հարցազրույցում ասել է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը: