«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը տպավորիչ ցուցանիշ է գրանցել` ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներից միայն 5-ի դեպքում խաղադաշտը լքելով առանց որևէ օգտակար գործողությունների։
Լամին Յամալը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ իսպանացին նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնվելուց հետո առաջին անգամ ամբողջական հանդիպում է անցկացրել «Բետիսի» դեմ օրերս կայացած խաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով։