«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը պատմել է, թե ինչպես է մարզվել Լիոնել Մեսսիի խաղակոշիկներով։
«Ես եկել էի մարզման, բայց խաղակոշիկներս թողեցի տանը, և ֆուտբոլիստը, ում կոշիկի չափսերը նման էին իմին, պարզվեց, որ Մեսսին է։ Այն ժամանակ նա արդեն անհավանական ֆուտբոլիստ էր, ինչն այսօր էլ կա, բայց ինձ համար, երբ ես երեխա էի, Մեսսին պարզապես հորս խաղընկերն էր, ով ինձ մի զույգ խաղակոշիկ էր տվել, որպեսզի ես կարողանամ մարզվել»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում Fcinternews-ը։
27-ամյա Թյուրամը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 18 հանդիպում է անցկացրել «Ինտերի» կազմում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ իտալական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։