«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ է թիմի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլիտանական ակումբն ակտիվորեն աշխատում է նոր գործարքի վրա։ «Նապոլին» վրացի ֆուտբոլիստին առաջարկում է պայմանագիր մինչև 2029 թվականը՝ աշխատավարձի բարձրացմամբ։
Հիշեցնենք, որ Կվարացխելիան իտալական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Խվիչան մասնակցել է «Նապոլիի» 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ա Սերիայի 15 տուրերի արդյունքներով նեապոլցիները 32 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։