Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնան» դժգոհ Ֆրենկի դե Յոնգից

«Բարսելոնայի» 27-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը լարված հարաբերությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, ակումբի տնօրենների խորհուրդը և բժիշկները կարծում են, որ դե Յոնգը լավագույն ֆիզիկական մարզավիճակում չէ, և ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն և երկար վերականգնում կոճի վերջին վնասվածքից հետո։

Բացի այդ, ակումբը նշում է, որ կիսապաշտպանի խաղը չի համապատասխանում ակնկալվող մակարդակին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հոլանդացու հետ, մի քանի ամիս առաջ նրան աշխատանքային պայմանագիր է ուղարկել, սակայն դե Յոնգը այդպես էլ չի արձագանքել դրան։

Դրանից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ ղեկավարությունը որոշել է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով։